«Գոլդեն Փելես» հյուրանոցի աճուրդը չի կայանա

Իրադարձային 18.12.2019   11:31   193

Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ «Գոլդեն Փելես» հյուրանոցի աճուրդը չի կայանա, քանի որ որևէ մեկը գնման հայտ չի ներկայացրել: «Հարգելի լսարան Այսօր նախատեսված Գոլդեն Փելիս հյուրանոցի աճուրդը չի կայանա, քանի որ մինչև վերջնաժամկետի լրանալը (երեկ 18:00) հայտ չի գրանցվել։ Սրանից հետևում է, որ հաջորդ փուլում աճուրդի մեկնարկային գինը կլինի 5%-ով նվազ, իսկ ամսաթվի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- գրել է Բաբայանը:

Հիշեցնենք, որ  «Գոլդեն Փելես» Հյուրանոց» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն, մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանը  ՀՀ Կոտայքի մարզի, Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոց թիվ 34/1 հասցեում գտնվող «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրի շենք շինությունները և հյուրանոցի ներսում առկա շարժական գույքը նվիրել էր Հայաստանի Հանրապետությանը:

Նշենք նաև, որ 19758 ք/մ մակերեսով շենք-շինությունները, 1.38 հա հողամասը, ինչպես նաև 3257 միավոր շարժական գույքի մեկնարկային գինը սահմանված է 7 526 457 800 ՀՀ դրամ։

 



 Պիտակներ
         «Գոլդեն Փելես»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon