«Գոլդեն Փելես» հյուրանոցի աճուրդի օրը հայտնի է

Իրադարձային 04.02.2020   11:07   177

Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցի աճուրդը կկայանա փետրվարի 21-ին: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

Նշենք, որ հյուրանոցն աճուրդի հանելու մասին արդեն երկրորդ անգամ է հայտարարվում: Առաջին անգամ նախատեսված էր դեկտեմբերի 19-ին, սակայն այն չէր կայացել, քանի որ գնորդ չէր հայտնվել:

Բաբայանի խոսքով՝ սպասվող աճուրդին մասնակցելու համար հետաքրքրվողներ կան:

«Այս անգամ աճուրդի մեկնարկային գինը սահմանվել է 7 մլրդ 150 մլն 135 հազար դրամ՝ 5 տոկոս պակաս նախորդ գնից»,- ասաց կոմիտեի նախագահը: Եթե այս դեպքում էլ աճուրդը չկայանա, ապա դարձյալ 5 տոկոսի չափով պետք է մեկնարկային գինը նվազի՝ ըստ կարգի:

Նշենք, որ նախորդ աճուրդի ժամանակ մեկնարկային գին էր սահմանվել 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամը:

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում։



 Պիտակներ
         «Գոլդեն Փելես»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon