Գոհար Հայրապետյան. «Պատերազմ, ուրեմն պատերազմ»

Տեսանկյուն 22.11.2019   11:40   269
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հաղորդավար Գոհար Հայրապետյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է․

«Այն, ինչ հիմա գրելու եմ, խիստ անձնական է: Ես չեմ սիրում այս թեմայով խոսել: Իմ հայրը Լոմոնոսովի համալսարանն ավարտած տաղանդավոր երկրաբան է եղել՝ հաշվարկել է ոսկու և մոլիբդենի պաշարները: Աշխատել է Սոտքի ոսկու հանքում: Հայրս մահացել է քաղցկեղից, երբ ես և քույրս 1 տարեկան ենք եղել: Եվ դա շատ խոր հետք է թողել իմ ողջ անհայր մանկության և պատանեկության վրա: Հետագայում քաղցկեղից մահացել են Կապանում և Քաջարանում ապրող հայրական կողմի գրեթե բոլոր բարեկամներս:

Եվ հիմա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը դատական հայց է ներկայացրել իմ դեմ՝ «Ովքեր են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի իրական սեփականատերերը » հաղորդման ընթացքում հնչած իմ մի հայտարարության համար:

Որ հանքերը թալանում են ընդերքը, իսկ մեզ իբրև նվեր թողնում են պոչամբարները: Դատական հայց է ներկայացվել նաև «1in Լրատվականին»:

Հայտնի է, որ մեր հաղորդումների շրաջանակներում մենք բազմիցս անդրադարձել ենք հանքերի խնդիրներին, պոչամբարների հասցրած սարսափելի վնասներին և հետևանքներին: Եվ այսպիսով փորձ է արվում լռեցնել լրատվամիջոցը, որը բարձրաձայնում է խնդիրները և գործարքների չի գնում հանքերի և դրանց հետևում կանգնած սեփականատերերի ու բաժնետերերի հետ: Մեզ համար շատ հասկանալի պատճառներով գործընթաց է սկսվել՝ հանքերը որոշել են պատերազմ հայտարարել անկախ լրատվամիջոցներին, որոնց չեն կարողանում լռեցնել:

P.S. Պատերազմ, ուրեմն պատերազմ: Կհանդիպենք դատարանում: Ակնկալում եմ բոլոր այն մարդկանց ինֆորմացիոն, հանրային և հոգեբանական աջակցությունը, որոնք մտահոգ են այս խնդրով:

P.S. Մոռացա ավելացնել: Գիտեմ, որ շուտով ինձ թիրախավորելու են ու իրենց պոչամբարների ողջ կեղտը տարբեր լրատվամիջոցներով լցնելու են մեր վրա՝ չխնայելով ընտանիք, երեխա, մեր ու մանուկ: Տեսել ենք, գիտենք»:



 Պիտակներ
         Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբին


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon