Գոգյանը հրաժարվել է հանցագործության մասին հաղորդում տալ

Իրադարձային 24.06.2020   17:04   180

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառանալով  ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանի` նախարարությունում հովանավորչության մասին հայտարարություններին, հորդորեց եզրակացություններ անել այն փաստից, որ հովանավորչության մասին հայտարարած անձը հրաժարվել է հանցագործության մասին հաղորդում տալ․

«Դուք գիտեք, որ ես նրա հայտարարության հետ կապված համապատասխան հայտարարություն էի արել, և իրավապահ մարմինները որոշակի նյութերի նախապատրաստում էին իրականացրել, Սմբատ Գոգյանին նույնպես հրավիրել էին, բայց նա գնացել է և հրաժարվել է հանցագործության մասին հաղորդում տալ», – ասաց Հարությունյանը։

Տեսանյութը՝ Factor.am-ի



 Պիտակներ
         Գոգյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb