Գլխի վնասվածք. ի՞նչ չի կարելի անել

Իրազեկիչ 06.07.2020   21:15   2112

Գլխի վնասվածքը լինում է փակ կամ բաց (թափանցող).

  • գլխի փակ վնասվածքի դեպքում գանգի կոտրվածք չի լինում,
  • գլխի բաց վնասվածքի դեպքում առկա է գնագի կոտրվածք և ուղեղի վնասում:

Տարբերում են գլխի հետևյալ տիպի վնասվածքներ.

  • Գլխուղեղի ցնցում, որն ուղեղի վնասման ամենատարածված տիպն է,
  • Գլխամաշկի վերքեր,
  • Գանգի կոտրվածքներ:

Գլխի վնասվածքները կարող են արյունահոսության պատճառ դառնալ՝

  • Գլխուղեղի հյուսվածքում,
  • Գլխուղեղը պատող թաղանթներում՝ ենթոստայնային արյունահոսություն, ենթակարծրենային և արտակարծրենային հեմատոմաներ:

Գլխի վնասվածքները շտապօգնության դիմելու ամենահաճախակի պատճառներից են: Դրանցից շատերը լինում են երեխաների շրջանում: Գլխուղեղի վնասվածքը վնասվածքներին առնչվող հոսպիտալացման ւ դեպքերից մեկն է:

Պատճառներ

Գլխի վնասվածքների հիմնական պատճառ կարող են լինել.

  • դժբախտ պատահարները՝ տանը, աշխատավայրում,, բակում կամ սպորտով զբաղվելիս,
  • վայր ընկնելը,
  • Ֆիզիկական հարձակումը,
  • ճանապարհատրանսպորտային պատահարները:

Այս վնասվածքների մեծ մասն աննշան է, քանի որ գանգատուփը պաշտպանում է գլխուղեղը: Սակայն որոշ վնասվածքներ բավական ծանր են լինում, և հոսպիտալացման կարիք է զգացվում:

Ախտանշաններ

Գլխի վնասվածքները կարող են հանգեցնել արհյունահոսության ուղեղային հյուսվածքում և գլխուղեղը պատող թաղանթներում: Գլխի վնասվածքների ախտանշանները կարող են ծագել անմիջապես կամ զարգանալ դանդաղ՝ մի քանի ժամից մինչև մի քանի օրվա ընթացքում:

Նույնիսկ եթե  գանգոսկրերը կոտրված չեն, գլխուղեղը կարող է հարվածել գանհի ներքին մակերեսին և առաջանալ գլխուղեղի սալջարդ: Գլուխը կարող է արտաքինից նորմալ լինել, սակայն գանգում զարգացող արյունահոսությունը կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Լուրջ վնասվածքի դեպքում կարող է վնասվել նաև ողնուղեղը:

Գլխի որոշ վնասվածքներ կարող են հանգեցնել գլխուղեղի  ֆունկցիայի փոփոխությունների. դա գլխուղեղի տրավմատիկ վնասումն է:

Ցնցումը գլխուղեղի թեթև աստիճանի վնասվածքն է: Սակայն ցնցման ախտանշանները կարող են տատանվել թույլից ցածր աստիճանի:

Չի կարելի

  • Լվանալ գլխի վերքը, որը խորն է կամ շատ է արյունահոսում:
  • Հեռացնել գլխի վերքից ցցված ցանկացած առարկա:
  • Շարժել տուժածին առանց խիստ անհրաժեշտության:
  • Թափահարել տուժածին, եթե թվում է՝ ուշաթափվել է:
  • Հեռացնել սաղավարտը, եթե կասկածվում է գլխի լուրջ վնասվածք:
  • Բարձրացնել գլխի վնասվածքի որևէ նշանով վայր ընկած երեխային:
  • Ալկոհոլ ընդունել գլխի լուրջ վնասվածքից հետո՝ 48 ժամվա ընթացքում:

Աղբյուրը՝ doctors.am



 Պիտակներ
         Վնասվածք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb