Գլխավոր դատախազությունը՝ Օնիկ Գասպարյանի հնարավոր ձերբակալության վերաբերյալ լուրերի մասին

Իրադարձային 03.03.2021   15:05   48

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը 1lurer.am-ի հետ զրույցում մեկնաբանել է տարածված լուրերը, թե Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու և նրան ձերբակալելու հրահանգ է տրվել:

«Քրեական վարույթները ընդհանրապես քրեադատավարական սուբյեկտ չհանդիսացող անձանց քաղաքական հրահանգների հիման վրա չեն հարուցվում, այլ առերևույթ հանցագործության դեպքի կամ փաստի: Իսկ նշվածի առնչությամբ ընդամենը կարող եմ ասել, որ Օնիկ Գասպարյանի վերաբերյալ որևէ քրեական վարույթ չկա հարուցված»,- ասել է Գոռ Աբրահամյանը:


 Պիտակներ
         Գլխավոր դատախազություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb