Գլխավոր դատախազությունը հետաձգել է Գեղամ Պետրոսյանի հետապնդումը դադարեցնելու միջնորդության քննարկումը

Օրենքի ուժով 23.07.2019   09:46   511
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ գլխավոր դատախազությունը հետաձգել է Մարտի 1-ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող նախկին բարձրաստիճան ոստիկան Գեղամ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ նրա պաշտպանից ստացված միջնորդության քննարկումը։ 

Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը միջնորդել էր գլխավոր դատախազին` կարճել Պետրոսյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և խափանման միջոց կալանավորումը վերացնել։ Նշենք, որ Պետրոսյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։

70- ամյա Գեղամ Պետրոսյանը ներկայումս գտնվում է կալանքի տալ։  Հիշեցնենք, որ Զաքար Հովհաննիսյանը մահացել է 2008թ. մարտի 2-ին Երևանի թիվ 3 կլինիկական հիվանդանոցում՝  ստացած հրազենային վնասվածքից։

Դեպքից 10 տարի անց՝ 2019թ. հունիսի 4–ին Հովհաննիսյանի սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվեց, ապա կալանավորվեց ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած 70–ամյա Գեղամ Պետրոսյանը:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Մարտի 1-ի գործ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon