Գլխավոր դատախազությունը Երևանի քաղաքապետարանից փաստաթղթեր է պահանջել

Իրադարձային 03.12.2019   15:12   299

ՀՀ գլխավոր դատախազությունը Երևանի քաղաքապետարանից փաստաթղթեր է պահանջել «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի՝ հանցագործության մասին հաղորդում տալու վերաբերյալ։

Այս մասին հայտնեց ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Քաղաքապետարանից պահանջվել են նշված գործընթացներին առնչվող բոլոր փաստաթղթերը, որոնց շրջանակներում ուսումնասիրության առարկա կդառնա նաև նշված հանգամանքը»,- ասաց Արևիկ Խաչատրյանը։

Նոյեմբերի 26-ին Դավիթ Խաժակյանը Երևանի ավագանու նիստին ընդդեմ քաղաքապետ Հայկ Մարությանի հանցագործության մասին հաղորդում էր տվել:

Նա հայտարարել էր, թե Մարությանի հետ միասին արձակուրդում է գտնվել փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը և քաղաքապետի գործառույթները իրականացրել է տեղակալ Հայկ Սարգսյանը, որն, ըստ Խաժակյանի, չի ունեցել դրա իրավունքը և կայացրել է շուրջ 70 ակտ:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon