Գլխավոր դատախազությունը Ա. Բաբաջանյանի դիմումն ու ԶԼՄ հրապարակումներն ուղարկել է ոստիկանության ԿՀԴՊՎ

Տեսանկյուն 04.11.2019   16:03   99
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Ինչպես տեղեկացվել էր մեր կողմից, ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրության էր առել ֆեյսբուքյան օգտատեր Վարդուհի Իշխանյանի 29.10.2019թ. իր ֆեյսբուքյան էջում արված գրառման վերաբերյալ որոշ ԶԼՄ-ներում արված հրապարակումները, ինչպես նաև այդ գրառման կապակցությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումը»:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ շարունակելով.

«Արդյունքում այսօր ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ գրառման վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները և ներկայացված դիմումն ուղարկվել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ դրանցում ներկայացված հանգամանքների կապակցությամբ ստուգողական գործողություններ կատարելու հանձնարարությամբ»:

Հիշեցնենք, ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել էր, որ ինքը կրկին դիմել է գլխավոր դատախազին՝  նշելով, որ պատճառը ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառումն է եղել:

ԱԺ պատգամավորը դատախազին ուղղված դիմումի վերջում խնդրել էր նշված օգտատիրոջից վերցնել գրավոր հաղորդում և այն ուղարկել համապատասխան հոդվածներով ուսումնասիրության


 Լուսանկարներ


 Պիտակներ
         դատախազություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon