Գլխապտույտ ելարաններ․ Շլոսբերգի աստիճանները

Աշխարհ 08.11.2019   23:05   224
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։


Ավստրիական Գրաց քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկը Շլոսբերգ ժամացույցի աշտարակն է։ Նրա կատարը երևում է քաղաքի բոլոր ծայրերից, իսկ աշտարակը մոտիկից տեսնելու միակ ճանապարհը համանուն աստիճանները բարձրանալն է։

Զիգզագաձև աստիճանները փորված են հենց ժայռի վրա։ Ելարանը 260 աստիճան ունի ու սկիզբ է առնում Շլոսբերգպլաց հրապարակից։

Վերջին տարիներին Գրացի տեսարժան վայրերը մեծ մասսայականություն են վայելում զբոսաշրջիկների շրջանում ու հատուկ նրանց համար ոլորապտույտ աստիճանների կողքին նաև վերելակ է կառուցվել։ Պետք է նկատել, որ ինքը ելարանը նույնպես կարևոր պատմական հուշակոթող է։

Այն կառուցվել է աշտարակի հետ միաժամանակ։ Այսօր ելարանը եզերապատված է քարից գեղեցիկ բազրիքներով, այնպես որ՝ աստիճաններով բարձրանալը լրիվ անվտանգ է։ Որպես կանոն՝ աստիճաններով բարձրանալը զբոսաշրջիկներից կես ժամ է խլում։ Ելարանի որոշ հատվածներում հարմարավետ դիտարաններ են կառուցել։
Աստիճաններով կարելի է բարձրանալ մոտ 70 մետր։

Բացի պահպանված աշտարակից, բլուրի գագաթին կարելի է տեսնել նաև հին ամրոցի մասերը և այլ հին շինություններ, որոնք անպայման հետաքրքիր կլինեն էքսկուրսիայի սիրահարներին։ Շլոսբերգ ելարանը կառուցվել է ռազմավարական նկատառումներով՝ լեռան գագաթին գտնվող ամրություններին կարճ ճանապարհ ապահովելու համար։ Այսօր այն ամենակարճ ճանապարհն է ապահովում քաղաքային գլխավոր տեսարժան վայրին։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Շլոսբերգի աստիճաններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon