Գլխապտույտ ելարաններ․ Աստիճան դեպի երկինք

Աշխարհ 15.11.2019   21:00   331
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ամենաբարդ ու դժվարհասանելի լեռնային տեղանքներով անցնող իր յուրահատուկ ելարաններով է հայտնի Չինաստանը։ Ամենաանսովոր ու սարսափելի ելարանը պետք է փնտրել Խենան գավառում՝ Լինչժոու քաղաքին մոտ։

Մի քանի տարի առաջ գեղատեսիլ լեռնային այս շրջանում է տեղադրվել հսկա պտուտակաձև աստիճանը, որը ստացել է ռոմանտիկ «Աստիճան դեպի երկինք» անունը։
Աստիճանը տեղադրելու նպատակը այս հրաշալի վայրերն ավելի շատ զբոսաշրջիկների գրավելը, նրանց տեղանքը գնահատելու, նրանով հիանալու հնարավորություն տալն է եղել։ Ելարանը գտնվում է Թյայխան լեռան լանջին։

Նրա բարձրությունը 91,5 մետր է։ Աստիճանները բարձրանալուց հետո զբոսաշրջիկները հայտնվում են դիտահարթակի վրա, որտեղից կարող են հիանալ տեղանքով ու նկարվել։
Աստիճաններով բարձրանալը խոստանում է անմոռանալի միջոցառում դառնալ։ Բարձրանալիս ոտքերի տակ անընդհատ զգում եք լեռնային քամին, իսկ շատ մոտ տարածության վրա թռչող թռչունների պատրանք է ստեղծում։

Լինչժոուի անսովոր ատրակցիոնին մոտենալ թույլատրվում է բոլորին, բայց աստիճաններով բարձրանալ բոլորին չի թույլատրվում։ Բարձրանալ կարող են միայն մինչև 60 տարեկանները։

Մինչ այդ նրանք պարտավոր են հատուկ փաստաթուղթ ստորագրել, որտեղ կհաստատեն, որ առողջության հետ կապված խնդիրներ չունեն։ Մնացած զբոսաշրջիկների համար վերելակ է նախատեսված, որը հաշված վայրկյանների ընթացքում նրանց կհասցնի դիտահարթակ։



 Պիտակներ
         Գլխապտույտ ելարաններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon