Glock ատրճանակ

Արսենալ 01.04.2021   19:30   884

Գլոք«Glock Ges.m.b.H» ընկերության Ավստրիայի զինված ուժերի պահանջների համար նախագծած և արտադրվող՝ կարճ հետահարումով, կողպվող փակաղակով, պոլիմերային կմախքով կիսաավտոմատ ատրճանակների շարք է։

Գլոքը ընկերության առաջին նախագիծն է եղել։

Արդյունքը եղել է հաջող և հարմար կիրառման համար, և արդյունքում 1982 թվականից ընդգրկվել է ավստրիական բանակի և ռազմական ոստիկանության սպառազինության մեջ՝ Р80 անվանումով։ Հետագայում, Գլոք ընկերության ատրճանակները հայտնի են դարձել իրենց մարտական որակների պատճառով։ Զենքը հուսալիության և անվտանգության փորձարկումներ է անցել և լայն տարածում է ստացել աշխարհով մեկ։ Այժմ գոյություն ունեն ատրճանակի շատ տարբերակներ, որոնք օգտագործում են տարբեր փանփուշտներ։

Սկզբնական շրջանում շուկան կասկածով էր վերաբերվում պոլիմերային կարկասով զենքի երկարակեցությանը ու հուսալիությանը։ Անհանգստացնում էր նաև այն, որ օդանավակայանների մետաղի դետեկտորները չեն կարողանալու որոշել զենքի առկայությունը։ Բայց Գլոք ատրճանակները դարձել են ընկերության ամենաշահութաբեր գիծը, այն օգտագործում են, անվտանգության գործակալությունները, 48 երկրի ազգային զինված և ոստիկանական ուժերը։ Ատրճանակաները մեծ ժողովրդականություն են վայելում նաև քաղաքացիական բնակչության շրջանում։ Օգտագործվում են մրցակցային, սպորտային և ինքնապաշտպանական նպատակներով։


 Պիտակներ
         Glock


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb