Գիտնականները խորհուրդ են տալիս լոքդաուն հայտարարել Մեծ Բրիտանիայում

Աշխարհ 28.12.2020   15:00   60

Ճապոնիան այսօրվանից արգելում է արտասահմանցիների մուտքը երկիր։ Պատճառն այն է, որ Բրիտանիայից այցելած ուղևորների մոտ կորոնավիրուսի նոր շտամ է հայտնաբերվել։ Այս մասին հաղորդում է The Guardian պարբերականը։

COVID-19-ի մուտացված տարբերակի դեպքեր են հայտնաբերվել եվրոպական մի քանի երկրներում. դրանք բոլորը կապված են Մեծ Բրիտանիայից եկած ուղևորների հետ։

Նոր շտամի հայտնաբերման պատճառով Անգլիայի բնակչության 40%-ը՝ շուրջ 24 միլիոն մարդ, սահմանափակումների ամենախիստ՝ 4-րդ մակարդակի պայմաններում է գտնվում։ Փակ են բոլոր ոչ կենսական նշանակության խանութները, վարսավիրանոցները, ժամանցի վայրերը։ Գիտնականները խորհուրդ են տալիս 4-րդ մակարդակի սահմանափակումներ հայտարարել Անգլիայի բոլոր շրջաններում։

Այս գաղափարին կողմ են նաև ուսուցիչների միությունները, որոնք պահանջում են, որ կառավարությունը փակի դպրոցները, քանի որ կան տվյալներ, որ վիրուսի մուտացված տարբերակը հատկապես վարակիչ է երեխաների շրջանում։

Բացի Անգլիայից, լոքդաուններ են հայտարարել նաև Շոտլանդիայում և Հյուսիսային Իռլանդիայում։

Լրատվամիջոցը նաև հաղորդում է, որ կորոնավիրուսի մուտացված տարբերակի պատճառով Հարավաֆրիկյան Հանրապետությունում հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 1 միլիոնը։

COVID-19-ի նոր շտամն ավելի վարակիչ է և շատ արագ է տարածվում։


 Պիտակներ
         Մեծ Բրիտանիայում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb