Գիտնականները ստեղծել են ջուրը ռադիոակտիվ ուրանից մաքրելու նյութը

Science News 03.06.2020   23:15   1046

Հեռավոր-արևելյան դաշնային համալսարանի աշխատակցիներն այլ ռուսական գիտական հաստատությունների հետ համատեղ ստեղծել են ջուրը ռադիոակտիվ մետաղներից մաքրելու նոր տեխնոլոգիա: ՀԱԴՀ-ում մշակված սորբենտը հնարավորություն է տալիս իննսուն հինգ տոկոսով մաքրել ջուրը դրանում լուծված ուրանից, հաղորդում է Planet Today-ը:

Նյութն արդյունավետորեն կենտրոնացնում է ուրանի հիմքով ռադիոակտիվ միացությունները և թույլ տալիս հեշտությամբ հեռացնել դրանք ջրային լուծույթից: Ինչպես նշում են հեղինակները, այդ նորարարությունը կարող է լայն կիրառություն ունենալ արդյունաբերության մեջ:

«Ջրից ուրանը հեռացնելու համար ստեղծված սորբենտը կոմպոզիտային նյութ է՝ հիմնված երկաթի ծակոտկեն օքսիդների և մաքուր երկաթի վրա: Նյութը սինթեզելու համար կիրառվել է զոլ-գել մեթոդը, որի շրջանակներում սինթեզի փուլերից մեկում գոյանում է գել: Այդ տեխնոլոգիան թույլ է տալիս բարելավել նյութի ծակոտկեն կառուցվածքի հատկությունները և ընտրել սորբենտն օպտիմալ արդյունավետությամբ»,- պատմել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Հեռավոր-արևելյան բաժնի ավագ գիտաշխատող Եվգենի Պապինովը:

Նոր նյութը նախատեսվում է կիրառել արդյունաբերության մեջ ջուրը նախապատրաստելու, ինչպես նաև ռադիոակտիվ աղտոտվածությունները չեզոքացնելու համար:

Սորբենտի կիրառմամբ մաքրումն իրականացվում է սենյակային ջերմաստիճանի պայմաններում 3-48 ժամերի ընթացքում: Այնուհետև ջուրը ֆիլտրում են՝ հեռացնելով նստվածքը: Ջրի հարյուր մասի համար բավարարում է սորբենտի մեկ մասը:



 Պիտակներ
         գիտական


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb