Գիտնականները պատմել են, թե ինչպես կարելի է հեշտությամբ ազատվել ընկճախտից

Science News 06.02.2020   20:30   731

Մարդիկ, որոնք առողջ սննդակարգ ունեն, անհամեմատ ավելի հաճախ են ազատվում ճնշված տրամադրությունից և խրոնիկական ընկճախտից, քան յուղալի և պարզապես վնասակար ուտելիքի սիրահարները: Այս եզրակացությանն են եկել բրիտանացի բժիշկները, որոնք հոդված են հրապարակել Psychosomatic Medicine հանդեսում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Մենք հերթական անգամ ցույց ենք տվել, որ կենսակերպը փոխելը կարող է մարդկանց օգնել՝ պայքարելու վատ տրամադրության և ընկճախտի դեմ: Մասնավորապես, մեր վերլուծությունը խոսում է այն մասին, որ այդ էֆեկտը հատկապես ուժեղ է դրսևորվում այն դեպքում, եթե հիվանդները ոչ միայն փոխում են սննդակարգը, այլև սկսում են զբաղվել սպորտով»,- պատմում է Լոնդոնի Թագավորական քոլեջի (Մեծ Բրիտանիա) աշխատակից Բրենդոն Սթաբսը:

Հետաքրքիրն այն է, որ նմանօրինակ փոփոխություններն ամենից ավելի կանանց են օգնել այն դեպքում, երբ շատ տղամարդկանց մոտ դրանք ուղղակի հակառակ էֆեկտն են առաջացրել: Ուժեղ սեռի յուրաքանչյուր հինգերորդ ներկայացուցիչն էլ ավելի խորն ընկճախտի մեջ է ընկել նոր սննդակարգի անցնելուց հետո: Բացի այդ, սննդակարգը և ֆիզիկական ակտիվության մակարդակը գրեթե չեն ազդել տագնապալի վիճակների վրա, ինչի պատճառը դեռևս հանելուկ է մնում գիտնականների համար:

«Միանգամայն հնարավոր է, որ դա ֆիզիոլոգիական պատճառներ ունի. ճիշտ սննդակարգն օգնում է ազատվել ավելորդ քաշից, ինչը նվազեցնում է բորբոքումների մակարդակն օրգանիզմում և մեզ օգնում է ավելի քիչ հոգնել: Այդ ամենը, ինչպես գիտենք, ազդում է նաև մեր հոգեկան առողջության վրա»,- ասել է Ջոզեֆ Ֆիրթը՝ Սթաբսի գործընկերը Մանչեսթրի համալսարանից, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



 Պիտակներ
         գիտական


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon