Գիտնականները պարզել են առեղծվածային յամալյան մումիաների ազգությունը

Science News 04.09.2020   22:45   1084

Ավարտվել է Սալեհարդի գերեզմանոցում հայտնաբերված մումիաների հետազոտությունը: Հարավկորեական ազգային համալսարանի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Մոլեկուլյար գենետիկայի ինստիտուտի աշխատակիցների համատեղ գործունեությունն արդյունավետ էր, և այժմ մասնագետները կարող են նշել՝ ում են պատկանում մումիֆիկացված մարմինները, հաղորդում է Planet Today-ը:

Ինչպես հայտնի է, մումիֆիկացված մնացորդները հայտնաբերվել էին 2013-2016 թվականների ընթացքում Սալեհարդի մոտակայքում տեղակայված գերեզմանոցում: Այդ պահից սկսած՝ մասնագետներն անցկացրել են մի շարք հետազոտություններ՝ նպատակ հետապնդելով պարզել՝ ովքեր էին հայտնաբերված մարդիկ:

Մասնավորապես, անցկացվել էր միտոխոնդրիալ ԴՆԹ-ի հետազոտություն, որը և տվել էր հետաքրքրող հարցի պատասխանը: Պարզվել էր, որ հայտնաբերված գերեզմանոցը պատկանում էր Արևմտյան Սիբիրի տեղաբնակներին: Այդ տեսությունն ապացուցում են նաև մումիաների հետ միասին հայտնաբերված արտեֆակտները:

Ընդ որում՝ հետազոտողները նշում են նաև, որ հանգուցյալների մարմինները լավ վիճակում են: Դրան նպաստել են բնական պայմանները, որոնցում գտնվում էին մնացորդները՝ հողի թթվային բաղադրությունը, պղնձի կաթսաների մասերը, ինչպես նաև մշտական սառնամանիքը: Այդ պայմանները թույլ էին տվել պաշտպանել մարմինները տարատեսակ միկրոօրգանիզմներից, որոնք նպաստում են հյուսվածքների բազմացմանը:



 Պիտակներ
         գիտական


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb