Գիտնականները նշել են մարդկության համար գլխավոր սպառնալիքը

Science News 16.05.2021   23:00   1182

Գիտնականների միջազգային խումբը եկել Է այն եզրակացությանը, որ մարդկության համար գլխավոր սպառնալիքներն են՝ ճարպակալման տարածումը, թերասնումը և կլիմայի փոփոխությունը: Միևնույն ժամանակ այս խնդիրները փոխկապակցված են և ձևավորում են այսպես կոչված գլոբալ սինդեմիա: Այդ մասին, հայտնել Է Science Alert հրատարակությունը:

Հետազոտողների կարծիքով, ճարպակալումը և թերասնումը ունեն միևնույն պատճառը՝ պարենային համակարգի անկատարությունը և այն քաղաքականությունը, որն ուղղված Է բացառապես տնտեսական աճին և անտեսում Է առողջության համար վնասակար հետևանքները: Կլիմայի փոփոխությանը նպաստող գործոններն են՝ գյուղատնտեսական արդյունաբերությունը, որը սննդամթերք Է արտադրում, տրանսպորտը, օգտակար հանածոների արդյունահանումը և Էկոհամակարգի համար վնասակար հետևանքների քամահրումը: Գլոբալ բոլոր երեք խնդիրների միավորումը կօգնի պայքարի մեթոդներ մշակել դրանք առաջացնող պատճառների, այդ թվում՝ քաղաքական «իներցիայի» դեմ, կարծում են մասնագետները: Այդ իներցիան պայմանավորված Է փոփոխությունների նկատմամբ հասարակական պահանջարկի բացակայությամբ, ոչ համարժեք քաղաքական որոշումներով, ինչպես նաև սննդամթերքի խոշորագույն արտադրողների շահերի առաջմղմամբ:

Հետազոտության հեղինակները հանդես են գալիս գլոբալ պայմանագրի կնքման օգտին, որը կսահմանափակի կորպորացիաների ազդեցությունը, ինչպես նաև այն հասարակական շարժումների աջակցման ֆոնդ ստեղծելու օգտին, որոնք պահանջում ե քաղաքական միջոցներ ձեռնարկել:


 Պիտակներ
         գիտական


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb