Գիտնականները բացատրել են, թե ինչու է վտանգավոր «հեռուստացույցի առջև նստելը»

Science News 10.02.2020   23:30   852

Նստած վիճակում երկար ժամանակ հեռուստացույց դիտելը գիտնականները կապել են մինչև 50 տարեկան հասակում աղիների քաղցկեղով հիվանդանալու մեծ ռիսկի հետ: Այդ մասին հայտնել է EurekAlert պորտալը:

Նրանք վերլուծել են բուժքույրերի առողջության հետազոտության երկրորդ փուլի՝ հիմնական խրոնիկական հիվանդությունների համար ռիսկի գործոնների վերաբերյալ տվյալների ամենախոշոր զանգվածներից մեկի արդյունքները, որն ԱՄՆ-ում հավաքվել է 1989 թվականից:

Գիտնականներն ուշադություն են դարձրել «մասնակից կանանց նստելու սովորությունների», մասնավորապես, այն ժամաքանակի վրա, որը նրանք անցկացրել են՝ «նստելով հեռուստացույցի առաջ»: Ուսումնասիրելով կոլոռեկտալ քաղցկեղի վաղ զարգացման 118 դեպք՝ հետազոտողները նկատել են, որ հեռուստահաղորդումների դիտման համար անցկացված առնվազն մեկ ժամը հիվանդանալու հավանականությունը մեծացրել է 12 տոկոսով: Նրանց համար, ովքեր հեռուստացույցի առջև նստել են երկու ժամից ավելի, ռիսկը 70 տոկոսով բարձր է եղել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



 Պիտակներ
         գիտական


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon