Գիտնականներն ուզում են աստղակերպը տիեզերակայանի վերածել

Science News 28.04.2020   23:30   659

Վիեննայի համալսարանի աշխատակիցներն ուզում են աստղակերպը տիեզերակայանի վերածել և այն ներսից ուսումնասիրել՝ Naked-Science-ը։

Ավստրիացի գիտնականների հետազոտության համաձայն, տիեզերակայանների կառուցման համար ամենակարևորը իրենց առանցքի շուրջ մեկ րոպեի ընթացքում մի քանի պտույտներ կատարող ստերոիդներն են։ Դա կապահովի բավարար կենտրոնախույս ուժ, որը թույլ կտա տիեզերագնացներին ծակել աստղակերպը և այնտեղ տեղադրել լեռնային սարքավորում, որի միջոցով ներսից կարելի կլինի արդյունահանել թանկարժեք հանքայի հարստություններ։

Աշխատանքի հեղինակներից մեկի՝ Թոմաս Մայնդլի խոսքերով, եթե աստղագետներին հաջողվի բավարար կայուն աստղակերպ գտնել, տիեզերակայանի համար այլ մարմին չի պահանջվի, կարելի կլինի օգտագործել հենց տիեզերական մարմինը։



 Պիտակներ
         տիեզերք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon