Գիտնականներն «անջատել են» շագանակագեղձի քաղցկեղի տարածման համար պատասխանատու գենը

Science News 12.05.2020   21:15   1081

Գիտնականներին հաջողվել է գտնել այն գենը, որը ցույց  է տալիս շագանակագեղձի քաղցկեղի տարածման բարձր ռիսկը: Բացահայտումն արել են Ռատգերի համալսարանի մասնագետները՝ չարորակ նորագոյացությունների հետազոտություններ կատարելով:

NSD2 գենը հայտնաբերվել է համակարգչային ալգորիթմի միջոցով: Գիտնականները ուշադրություն են դարձնում այն հանգամանքին, որ ավելի վաղ քաղցկեղի ախտորոշման ժամանակ  մետաստազների զարգացման հավանականության որոշման համար հնարավորություններ չկային:

Մինչդեռ այդ խնդրի լուծումը կօգներ ժամանակին մարդու օրգանիզմում ուռուցքային հիվանդության դեմ պայքար սկսել:

Սակայն մկների վրա արված փորձի շրջանակում գիտնականներին հաջողվել է անջատել NSD2 գենը՝ դրանով իսկ նվազեցնելով քաղցկեղային բջիջների տարածումը:

Ենթադրվում է, որ նման մոտեցումը հնարավոր է նաև մարդու դեպքում:

 Գիտնականների կարծիքով սքրինիգային հետազոտությունների ժամանակ NSD2 գենի հայտնաբերումը կօգնի զգալիորեն կատարելագործել քաղցկեղի ախտորոշումը:

Հետազոտության արդյունքները ներկայացված են Nature Communications գիտական հրատարակությունում:



 Պիտակներ
         գիտական


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon