Գիտնականներն աղիներում մանրԷների վտանգավոր մուտացիաներից խուսափելու միջոց են նշել

Science News 11.05.2021   20:30   1719

Չինացի հետազոտողները պարզել են, որ սննդաբաժնում գործածվող ճարպոտ կերակրի բաժնի առավելագույն նվազեցումը կօգնի խուսափել աղիներում մանրԷների մուտացիաներից, որոնք կապված են շաքարախտի, ինչպես նաև երկարաժամկետ հեռանկարում սիրտ-անոթային հիվանդությունների հետ, ներառյալ ինսուլտը: Նրանց գիտական աշխատությունը հրապարակվել Է Gut հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փորձագետների խոսքով՝ ճարպոտ սնունդը հանգեցնում Է աղիների միկրոֆլորայի խախտման, «օգտակար» մանրԷների մուտացիայի և հետագայում նյութափոխանակության խախտման:

Ճարպերն Էներգիայի կարևորագույն աղբյուր են մարդու օրգանիզմում: Ճարպերի օրական պահանջը հիմնականում կազմում Է կալորիաների ընդհանուր թվի 25 - 30 տոկոսը: Սննդաբաժնում այդ օրգանական միացությունների պակասը նույնպես կարող Է առողջության հետ կապված խնդիրների հանգեցնել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


 Պիտակներ
         գիտական


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb