Գիտաժողովի հրավեր

Իրազեկիչ 15.02.2020   11:15   1031

Փետրվարի 20-21-ին Երևանում (ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ ՓԲԸ) տեղի կունենա ՀՀ առողջապահության նախարարության կողմից «Վինաթիե» կլինիկայի և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպվող «Մանկական հոգեբուժության զարգացման հեռանկարները. միջմասնագիտական համագործակցություն» թեմայով գիտաժողով:

Գիտաժողովի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: «Մանկական հոգեբուժության զարգացման հեռանկարները. միջմասնագիտական համագործակցություն» թեմայով գիտաժողովի մասնակից ավագ բուժաշխատողներին կշնորհվի ՇՄԶ 7 տեսական կրեդիտ, միջին բուժաշխատողներին` ՇՄԶ 6 տեսական կրեդիտ, նաև կտրվեն վկայականներ:

Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար՝ 091-422-685:

 



 Պիտակներ
         Պացիենտներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon