Գիտաժողով՝ «Բժշկական փորձի ամփոփումը 2020թ. Արցախյան պատերազմում» խորագրով

Իրադարձային 23.02.2021   19:45   45

Հայկական բժշկական ալյանսը կազմակերպում է «Բժշկական փորձի ամփոփումը 2020թ. Արցախյան պատերազմում» խորագրով գիտաժողով, որը կանցկացվի ս.թ. մայիսին, Էլիտ Պլազա հյուրանոցում: 

Պատերազմի ընթացքում ահռելի աշխատանք է իրականացվել, որում ներգրավված են եղել բազմաթիվ բժիշկներ և գրեթե բոլոր բուժհաստատությունները: Գիտաժողովի նպատակն է կազմակերպել լայնամասշտաբ պլենար հանդիպում մասնագետների միջև, ովքեր ներգրավված են եղել պատերազմում՝ առաջնագծից մինչև խորը թիկունք: 

Գիտաժողովը հնարավորություն կընձեռի մասնագետներին ներկայացնելու պատերազմի իրենց փորձառությունը, քննարկման դնելու խնդիրներ՝ համատեղ ջանքերով արդյունավետ լուծումներ գտնելու: 

Գիտաժողովի մասին առավել մանրամասն տեղեկանալու և առցանց գրանցվելու համար այցելեք պաշտոնական կայք՝ warmedicine2020.am

Զեկույցով հանդես գալը ողջունելի է: Ակնկալում ենք բոլորիդ ակտիվ ներգրավվածությունը գիտաժողովին:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb