Գիշերվա ընթացքում իրադրությունը եղել է հարաբերականորեն կայուն-լարված. իրադրությունը մնացել է անփոփոխ

Իրադարձային 09.10.2020   10:16   17

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերականորեն կայուն-լարված: Այս մասին ֆեյսբուքի իր էջում նշել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է անփոփոխ: Ռազմաճակատի առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրետանային մենամարտեր, հակառակորդը հրթիռա-հրետանային հարվածներ է հասցրել նաև խաղաղ բնակավայրերի ուղղությամբ:

ՊԲ ստորաբաժանումները լիարժեքորեն վերահսկում են իրադրությունը և պատրաստ են ցանկացած զարգացման»,-նշել է նա։



 Պիտակներ
         ՊԲ ստորաբաժանումները


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb