Գիշերաթիթեռային խելագարություն

Հոգեբանական 16.09.2020   19:00   28

Գիշերաթիթեռային խելագարությունը՝ ԱՄՆ-ի հարավ արևմուտքում ապրող, Նավախո ցեղի հնդկացիների հիվանդությունն է: Նավախո հնդկացիները վերաբերվում են այս հիվանդությանը նույն կերպ, ինչպես ՁԻԱՀ-ին, այսինքն չափից դուրս վախենում են դրանից:

Գիշերաթիթեռային խելագարությունը արտահայտվում է այն բանում, որ մարդու մոտ էպիլեպտիկ նոպաների նման նոպաներ են սկսվում, որոնք բերում են կատաղության և իսթերիկ, ինքնասպանական վարքագծի: Հաճախ հիվանդը համարում է, որ իր մարմնի մի որևե մաս ավելի փոքր է քան մնացածները՝ գլուխը, իրանը, սեռական օրգանները կամ որևե մի ուրիշ մաս: Նրանց հետազոտելու ընթացքում, բժիշկները չեն գտել մի ուրիշ հիվանդության ֆիզիկական նախանշաններ:

Գիշերաթիթեռային խելագարությունը գնահատվում է, որպես մաքուր հոգեմարմնական վիճակ:

Այս հիվանդությանը անվանել են «գիշերաթիթեռային խելագարություն», որովհետև հիվանդի վարքագիծը նմանացրել են գիշերաթիթեռի վարքագծին՝ թևերի թրթռուն շարժումները, փոքրիկ չափերը և կյանքի կարճ տևողությունը:

Արիզոնայի համալսարանի անթրոպոլոգները ասում են, որ Նավախո հնդկացիները, կապում են գիշերաթիթեռային խելագարությունը ինցեստի հետ կապված տաբուի խախտման հետ՝ «Նույնիսկ եթե սկիզբը (գիշերաթիթեռային խելագարության) ընկնում է մարդու կյանքի առաջին տարիների վրա, համարվում է, որ տաբուն խախտել է նրա ծնողներից մեկը, և հիվանդությունը անցել է երեխային, երբ նա դեռ գտնվում էր մոր արգանդի մեջ»:

Աղբյուրը՝ www.psyhelp.am։



 Պիտակներ
         Գիշերաթիթեռային խելագարություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb