Գիլանն ու Այոմին կժամանեն Հայաստան

Muzic 10.04.2019   21:22   1536
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ռոք երաժշտության լեգենդները՝ Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանը և Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին, հունիսին կժամանեն Հայաստան, որպեսզի Երևանում տոնեն Rock Aid Armenia բարեգործական ծրագրի 30-ամյակը:

Այցի և տոնակատարության կազմակերպիչներն են «Մեդիամաքս մեդիա» ընկերությունը և «DoSomething» կազմակերպությունը (Ավստրալիա): «DoSomething»-ի համահիմնադիր Ջոն Դին 1989 թվականին նախաձեռնել էր Rock Aid Armenia ծրագիրը՝ Սպիտակի երկրաշարժից տուժած Հայաստանին օգնելու նպատակով:

2019 թվականի հունիսի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարձր հովանու ներքո Երևանում տեղի կունենա հանդիսավոր երեկո Իէն Գիլանի, Թոնի Այոմիի և Ջոն Դիի մասնակցությամբ, որի ժամանակ կներկայացվի Rock Aid Armenia նախագծի պատմությունը:

Rock Aid Armenia ծրագրի 30-ամյակի և ռոք աստղերի այցի գլխավոր հովանավորը IDBank-ն է: Միջոցառման գործընկերը Koor գինին է:

«Շնորհակալություն ենք հայտնում ID Bank-ին եւ Koor-ին՝ այս կարևոր նախաձեռնությանը աջակցելու համար: 30 տարի առաջ ռոքի աստղերը միավորվեցին՝ օգնելու մեր ժողովրդին, իսկ շուտով, ID Bank-ի եւ Koor-ի աջակցության շնորհիվ, մենք կտոնենք այդ հրաշալի նախաձեռնության հոբելյանը», – ասել է Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը:

Իէն Գիլանը, Թոնի Այոմին և Ջոն Դին կայցելեն Գյումրիի N 6 երաժշտական դպրոց, որը կառուցվել է Rock Aid Armenia/Armenia Grateful 2 Rock նախագծի շրջանակում:

2009 թվականի հոկտեմբերին՝ Rock Aid Armenia-ի 20-ամյակի կապակցությամբ, Մեդիամաքսը եւ Do Something-ը նախաձեռնել էին Armenia Grateful 2 Rock ծրագիրը, որի շրջանակում Հայաստան էին այցելել Իէն Գիլանը եւ Թոնի Այոմին: Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոց այցի ժամանակ, որը 1989 թվականից գործում էր երկաթյա տնակներում, ռոք-աստղերը որոշեցին օգնել կառուցել նոր շենք:

2010 թ. մարտին Երեւանում անցկացվեցին Իէն Գիլանի եւ Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բարեգործական համերգները: Նույն թվականին Իէն Գիլանը եւ Թոնի Այոմին հիմնեցին WhoCares սուպեր խումբը:

Դպրոցի կառուցման համար անհրաժեշտ միջոցների դրամահավաքը եւ շինարարությունը համակարգում էին Հայկական օգնության ֆոնդը (ՀՕՖ), Մեդիամաքսը եւ DoSomething- ը: 2013 թ. սեպտեմբերին բացվեց դպրոցի նոր շենքը՝ Իէն Գիլանի եւ Ջոն Դիի մասնակցությամբ:

«Հրաշալի է, որ Իէն Գիլանը եւ Թոնի Այոմին հունիսին Երևանում մեզ հետ կլինեն: Արա Թադեւոսյանը և ես ցանկանում ենք երախտագիտություն հայտնել Իէնին և Թոնիին՝ Հայաստանին օգնելու իրենց անհավատալի 30-ամյա հավատարմության համար: Հունիսի 5-ի միջոցառումը թույլ կտա հայերին հիշել եւ գնահատել այն աջակցությունը, որոնք իրենց ցուցաբերել են երկրաշարժի գոտու երեխաներին», – ասել է Rock Aid Armenia-ի հիմնադիր Ջոն Դին:


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon