Gibraltar Masters. Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Մարիա Մուզիչուկի հետ

Սպորտ 24.01.2019   11:30   497

Gibraltar Masters մրցաշարի երկրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սևերով մրցել է ուկրաինացի Մարիա Մուզիչուկի հետ: 44-րդ քայլում գրոսմայստերները համաձայնել են ոչ ոքի արդյունքի:

Հիշեցնենք, որ առաջին տուրում Արոնյանը սպիտակներով առավելության էր հասել Ինդոնեզիան ներկայացնող կանանց գրոսմայստեր Իրինե Սուկանդերի նկատմամբ:

Լևոն Արոնյանը Gibraltar Masters-ի գործող հաղթողն է: Նախորդ տարի հայ գրոսմայստերը եզրափակիչ թայ-բրեյքում ուժեղ էր գտնվել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավից:

Մրցաշարի հաղթողը կստանա 25 հազար ֆունտ ստերլինգ: Գումարային պարգև կստանան 1-15-րդ տեղ գրաված շախմատիստները:

Կանցկացվի 10 տուր:



 Պիտակներ
         շախմատ, Լևոն Արոնյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon