Ղրիմի թաթարների խորհուրդը Էրդողանին

Աշխարհ 29.10.2020   22:10   45

Ղրիմի թաթարների տարածաշրջանային ազգային-մշակութային ինքնավարության ղեկավար Էյվազ Ումերովը ափսոսանք է հայտնել՝ կապված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ պատմության վերաբերյալ գիտելիքների հետ: Այս մասին հատնում է «ՌԻԱ Նովոստ»-ին։

Ավելի վաղ Թուրքիայի առաջնորդն ասել էր, որ Ղրիմը ոչ ռուսական է, ոչ ուկրաինական, այլ, իհարկե, թուրքական է։

«Ռուսաստանը Ղրիմը վերցրել է Օսմանյան կայսրությունից 1783 թվականին, ուստի թերակղզին «պետք է վերադարձվի ժամանակակից Թուրքիային»,-ասել է Էրդողանը իր հարցազրույցներից մեկում:

Ի պատասխան այս հայտարարությանը՝ Ումերովը նշել է.

«Ես չէի ցանկանա հավատալ, որ Էրդողանը թույլ պատմություն գիտի ... Եթե Թուրքիայի առաջնորդը մոռացել է այս փաստերը, ապա թող թարմացնի իր գիտելիքները: Եվ որ ամենակարևորն է, դուք պետք է սովորեք ընդունել իրականությունն այնպես, ինչպես կա այսօր. 2014 թ.-ին ղրիմցիները հանրաքվեի ժամանակ հերթական անգամ ընտրել են Ռուսաստանի ճանապարհը»:

 


 Պիտակներ
         թաթարներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb