Ղրղզստանը պատրաստվում Է COVID-19-ի երրորդ ալիքին

Աշխարհ 01.02.2021   15:19   93

Ղրղզստանի կառավարությունը երկրի առողջապահության նախարարությանը հանձնարարել Է պատրաստվել COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի հնարավոր երրորդ ալիքին: Այդ մասին փետրվարի 1-ին հաղորդել Է հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ղրղզստանի առողջապահության նախարարությանը հանձնարարվել Է՝ ապահովել առողջապահության համակարգի լիակատար պատրաստությունը կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածմանի հնարավոր երրորդ ալիքին»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Մամուլի ծառայության տվյալներով՝ Ղրղզստանի փոխվարչապետի պաշտոնակատար Էլվիրա Սուրաբալդիեւան խորհրդակցություն Է անցկացրել COVID-19-ի հարցերով գիտա-կոնսուլտատիվ խորհրդի անդամների հետ:

Անհրաժեշտ Է բուժհաստատությունները նախապատրաստել հնարավոր երրորդ ալիքին՝ դրանցում տեղավորել բավարար քանակությամբ հիմնական եւ ռեզերվային մահճակալներ, բժիշկներին վերապատրաստել կորոնավիրուսի կանխարգելման ու բուժման գծով՝ ստեղծելով դեղորայքների եւ բուժսարքերի բավարար պաշար, հայտարարել Է Սուրաբալդիեւան: Նրա խոսքով՝ առողջապահության նախարարությունը նաեւ պետք Է աշխատանքը շարունակի կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ բնակչության ապագա պատվաստման ուղղությամբ: Վերջին տվյալների համաձայն, Ղրղզստանում գրանցվել Է COVID-19-ով վարակման ավելի քան 84,5 հազար դեպք, 80 հազարից ավելի մարդ ապաքինվել Է, 1412-ը՝ մահացել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


 Պիտակներ
         Ղրղզստան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb