Ղրղզստանում խորհրդարանական նոր ընտրություններ կլինեն

Աշխարհ 09.10.2020   18:22   24

Մինչեւ նոյեմբերի 6-ը Ղրղզստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կնշանակի խորհրդարանական նոր ընտրություններ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Ըստ աղբյուրի՝ Ղրղզստանի օրենսդրության համաձայն, եթե պառլամենտի ընտրությունները ճանաչվել են անվավեր կամ չկայացած, ապա նշանակվում են նոր ընտրություններ, որոնք մեկ ամսվա ընթացքում նշանակվում են ԿԸՀ կողմից և անցկացվում ընտրական համապատասխան հանձնաժողովների կողմից։

Հիշեցնենք՝ Ղրղզստանի ԿԸՀ-ն ավելի վաղ տեղի ունեցած ընտրությունները ճանաչել էր անվավեր։



 Պիտակներ
         Ղրղզստան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb