Ղրղզստանում կրկնակի խորհրդարանական ընտրությունների օր է նշանակվել

Աշխարհ 21.10.2020   13:00   41

Ղրղզստանում դեկտեմբերի 20-ին կանցկացվեն խորհրդարանի կրկնակի ընտրություններ։ Այս մասին հայտնել է երկրի ԿԸՀ-ն։

Մասնակցել ցանկացող կուսակցությունները պետք է ԿԸՀ դիմեն 3 օրերի ընթացքում։

Հոկտեմբերի 4-ին կայացած ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները հաջորդ օրվանից բողոքի զանգվածային ակցիաներ էին սկսել։ Վարչապետ Կուբատբեկ Բորոնովը հրաժարական է տվել։ Ընդդիմադիր կուսակցությունների առաջանորդները ստեղծել են երկրի կառավարման համակարգող խորհուրդ և վարչապետի պաշտոնում առաջադրել Սադիր Ժապարովին։

Հոկտեմբերի 14-ին նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը ստորագրել է Ժապարովին վարչապետի պաշտոնում նշանակելու մասին հրաման, պաշտոնից ազատել կառավարության մի շարք անդամների, իսկ հոկտեմբերի 15-ին՝ անձամբ հրաժարական տվել։


 Պիտակներ
         Ղրղզստանում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb