Ղրղզստանի նախագահը հրաժարական է տվել

Աշխարհ 15.10.2020   14:30   26

Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հրաժարականի որոշում է կայացրել։ 

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով նախագահի վարչակազմի մամուլի ծառայությանը:

«Ես կառչած չեմ իշխանությունից: Ես չեմ ուզում Ղրղզստանի պատմության մեջ մնալ որպես նախագահ, որն արյուն է թափել և կրակել սեփական քաղաքացիների վրա: Ուստի ես որոշել եմ հրաժարական տալ»,- հայտարարել է հանրապետության ղեկավարը:

Ըստ նախագահի, այս պահին երկրում իրավիճակը մոտ է ցուցարարների և անվտանգության ուժերի միջև ուղղակի բախումներին, և ինքը չի ցանկանում դառնալ այդ բախումների պատճառը:

 



 Պիտակներ
         Ղրղզստան, Սոորոնբայ Ժեենբեկով


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb