Ղրղզստանի նախագահ․ «Աթամբաևը կոպտորեն խախտել Է Սահմանադրությունը»

Աշխարհ 08.08.2019   12:06   234
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, կոշտ դիմադրություն ցույց տալով իրեն ձերբակալելու փորձի ժամանակ, կոպտորեն խախտել Է Սահմանադրությունը:

Այս մասին այսօր Բիշքեկում հայտարարել Է Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը՝ ելույթ ունենալով հանրապետության Անվտանգության խորհրդի նիստում։

«Աթամբաեւը կոպտորեն ոտնահարել Է Ղրղզստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները»,- նախագահի խոսքը մեջբերել Է նրա մամուլի ծառայությունը:

Ժեենբեկովն անհրաժեշտ Է համարել «անհետաձգելի միջոցներ» ձեռնարկել երկրում օրինականությունն ու անվտանգությունը պահպանելու համար: «Ազգային անվտանգության պետական կոմիտեի նախագահ Օրոզբեկ Օպումբաեւը, ներքին գործերի նախարար Կաշկար Ջունուշալիեւը, գլխավոր դատախազ Օթուրբեկ Ջամշիտովը տեղեկատվություն են ներկայացրել ստեղծված իրադրության մասին: Նիստի արդյունքներով ընդունվել Է համապատասխան որոշում»,- ընդգծվում Է հաղորդագրության մեջ։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Աթամբաև


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon