Ղրղզստանի գլխավոր դատախազը հրաժարական Է տվել

Աշխարհ 21.10.2020   16:00   58

Ղրղզստանի գլխավոր դատախազ Օտկուրբեկ Ջամշիտովը հրաժարական Է տվել: Այդ մասին լրագրողներին հայտնել Է պատգամավոր Միռլան Բաքիրովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Գլխավոր դատախազի հրաժարականի հարցն այսօր կքննարկվի հանրապետության խորհրդարանում»,-հայտարարել Է նա:

Հոկտեմբերի 5-ին Ղրղզստանում սկսվել են ընդդիմության ելույթները, որը չի ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք անցկացվել Էին հոկտեմբերի 4-ին: Իրավապահ մարմիններն ուժ են կիրառել ցուցարարների նկատմամբ, որոնք փորձել են թափանցել խորհրդարանի շենք: Բախումները Բիշքեկում շարունակվել են ամբողջ գիշեր, առավոտվա կողմերը բողոքի մասնակիցները գրավել են խորհրդարանի շենքը, որտեղ նաեւ տեղակայված Է նախագահի գրասենյակը:

Բախումների ժամանակ տուժել Է 1,2 հազար մարդ, ցուցարներից մեկը զոհվել Է:


 Պիտակներ
         Ղրղզստան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb