Ղազախստանում ՀՀ պատվավոր հյուպատոս Հայկ Տերտերյանը կալանավորվել է. «Հրապարակ»

Հրատապ 09.04.2021   11:43   79

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ղազախստանում ՀՀ պատվա­վոր հյուպատոս Հայկ Տերտերյանը կալանա­վորված է: Նրա Նկատմամբ դատա­րանը տնային կալանք է կիրառել: Նրան մեղադրում են Ղազախստանի բնապահպանական օրենսդրությունը խախտելու մեջ: Այս մասին հայտնում է Ղազախստանի zakon.kz էլեկտրո­նային թերթը: Հայ գործարարին սպառնում է 7-10 տարվա ազա­տազրկում:

Ըստ պարբերականի, արդեն երկար տարիներ Բեստամակ գյուղի բնակիչները պա­հանջում են փակել Տերտերյանների խոզաբուծարանը, որը գտնվում է նրանց գյուղի տարածքում, քանի որ ահավոր գարշահոտություն է տա­րածվում: Գյուղի բնակիչները բողո­քել Են, որ Տերտերյանին պատկանող ձեռնարկությունը թունավորում է գետերը, հողը՝ օրական հարյուրա­վոր խոզի գլուխներ բնության գիրկը նետելով:

Հայ գործարարն անցյալ տարե­վերջին աղմկոտ սկանդալի կենտրո­նում հայտնվեց այն բանից հետո, երբ Արևմտյան Ղազախստանի Ակտյուբինսկի մարզի բնապահպա­նական վարչությունը, տեղի իշխա­նությունները Բեստամակ գյուղի բնակչության բողոքի լեկցիաների հետքերով ստուգումներ իրակա­նացրին նրան պատկանող խոզա­բուծարանում: Ստուգումներով հաստատված համարեցին, որ խո­աբուծական համալիրը կենսաբա­նական թափոններն ուղղակի թաղել է Բեստամակ գյուղի մոտակայքում: Ըստ Ղազախստանի իրավապահների, գետնի տակից մոտ 200 տոննա թափոն են հանել: Պարզվել է նաև, որ երկու տարի ձեռնարկությունը թափոններն արտանետել է շրջա­կա միջավայր՝ չունենալով հա­մապատասխան թույլտվություն: Արդյունքում ՀՀ պատվավոր հյուպա­տոսին սնանկացրել են՝ 7 մլրդ թենգե տուգանք սահմանելով, ինչը մոտ 7,5 մլն դոլար է: Նրա գործը դա­տարանում է:

Մյուս կողմից, տեղե­կություններ կան, որ Հայկ Տերտերյանի ձեռնարկության վերաբերյալ տեղի իրավապահների կողմից հրապա­րակվող լուրերը չափազանցված են, որ Ղազախստանի իշխանություննե­րը վերջին տարիներին ընդգծված նեգատիվ վերաբերմունք ունեն հա­յազգի գործարարների նկատմամբ, և որ պետականորեն նրանց բիզնե­սը խլելուն ուղղված քաղաքակա­նություն է ընթանում: Ղազախստանի արդարադատության որակի մասին է վկայում երկու տարի առաջ հայազգի գործարար, 6 երեխայի հայր Գեղամ Ասրյանի հետ կատարվածը: Նրան Ղազախստանի նույն՝ Ակտյուբինսկի մարզում մեղադրել էին խարդա­խության մեջ:

Հսկ երբ նրա փաստա­բան Արսեն Մկրտչյանը մեկնել էր Ղազախստան և քննիչներին ներկա­յացրել փաստաբանի արտոնագիրը՝ Գեղամի և երկու այլ հայ քաղա­քացիների շահերը ներկայացնելու համար, Ակտոբե քաղաքի քննիչը նրան բերման էր ենթարկել, առգրա­վել փաստաթղթերը, անձնագիրը և սպառնալով, որ կազատագրվի, հրահանգել էր, որ փաստաբանն այլևս չհայտնվի իրենց բազարում ու չփորձի որևէ հայի պաշտպանել: Իսկ երբ փաստաբանը հաջորդ օրը պա­հանջել էր իր փաստաթղթերը, նրա­նից պահանջել էին 20 հազար դոլար»: 

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb