Ղազախստանն այսօրվանից ժամանակավորապես արգելում է բենզինի և ավիավառելիքի ներկրումը Ռուսաստանից

Աշխարհ 01.04.2020   10:25   122

Ղազախստանն, ելնելով արտակարգ դրության պայմաններում վառելիքի օգտագործման ծավալների նվազումից, ապրիլի 1-ից ժամանակավորապես արգելել է Ռուսաստանից բենզինի, ավիավառելիքի և դիզելային վառելիքի ներկրումը: Այս մասին տեղեկացնում է interfax.ru կայքը` հղում անելով Ղազախստանի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությանը:

Նախարարությունում հստակեցրել են, որ խոսքը երկաթուղային ճանապարհով վառելիքի ներկրման մասին է:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Ղազախստանը ծրագրում է արգելել Ռուսաստանից երկաթուղային ճանապարհով բենզինի, ավիավառելիքի և դիզելային վառելիքի ներկրումը 3 ամիս ժամկետով` կապված արտակարգ դրության ժամանակ պահանջարկի նվազման հետ:

Համապատասխան հրամանը տեղադրվել էր նորմատիվ-իրավական ակտերի ղազախստանյան պորտալում` հանրային քննարկման համար:



 Պիտակներ
         Ղազախստան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon