Ղազախստանի ՆԳՆ-ն Նարեկ Գուրուրյանին երաշխավորում է օբյեկտիվ քննություն

Հրատապ 08.01.2019   12:30   250

Ղազախստանի Ներքին գործերի նախարարությունն արձագանքել է Կարագանդայում սպանության գործով հետախուզվող Նարեկ Գուրուրյանի ֆեյսբուքյան հայտարարությանը։ Tengrinews.kz կայքի փոխանցմամբ՝  Ղազախստանի ՆԳՆ ներքին և արտաքին հաղորդակցության դեպարտամենտի տնօրեն Ալմաս Սադուբաևը հայտնել է, որ ներկա դրությամբ Կարագանդայում խուլիգանական գործողությունների և 23-ամյա տղամարդու սպանության կասկածանքով ձերբակալվել և կալանավորվել է 8 մարդ, իսկ Նարեկ Գուրուրյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Ըստ այդմ՝ ուսումնասիրվում են Գուրուրյանի գտնվելու հավանական  վայրերը:
«Ղազախստանի ՆԳՆ-ում երաշխավորում են գործի օբյեկտիվ, բազմակողմանի քննությունը և խորհուրդ են տալիս քաղաքացի Գուրուրյանին ծանրացուցիչ հանգամանքների առաջացումից խուսափելու համար կամավոր հանձնվել ոստիկանության աշխատակիցներին: Քննության ընթացքը Ղազախստանի ՆԳՆ հատուկ հսկողության տակ է»,- ասել է Ալմաս Սադուբաևը։
Հիշեցնենք՝ Դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը Ղազախստանի  Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանում ծեծկռտուք է տեղի ունեցել։ Միջադեպի հետևանքով  23-ամյա երիտասարդ է մահացել։ 
Կալանավորված Տ. Մ. Մալխասյանը, Ս. Ս Մալխասյանը մեղադրվում են ծանր հանցագործություն կատարելու համար: Նախօրեին Նարեկ Գուրուրյանը  Ֆեյսբուքի միջոցով ցավակցել է զոհվածի ընտանիքի անդամներին՝ հայտնելով, որ ինքը ոչ ոքի չի սպանել ու չի պատրաստվում ուրիշի մեղքն իր վրա վերցնել։ Նա նշել է, որ պատրաստ է հանձնվել Ղազախստանի իրավապահներին՝ եթե երաշխավորվի իր անվտանգությունը: «Ես մարդասպան չեմ»,- հայտարարել է Գուրուրյանը։
 



 Պիտակներ
         Նարեկ Գուրուրյան, Կարագանդայի միջադեպ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon