Ղազախստանի ՆԳՆ-ն հայտնել է Կարագանդայի դեպքի մանրամասները

Աշխարհ 09.01.2019   13:19   289

Ղազախստանի ՆԳ նախարարի առաջին տեղակալ Ժանատ Սուլեյմենովը ներկայացրել է Կարագանդայում զանգվածային  ծեծկռտուքի պատճառները։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը՝  04:00-ի սահմաններում «Հին Հռոմ» ռեստորանի տարածքում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որին մասնակցել են ռեստորանի այցելուները, սեփականատերերը և հաստատության անձնակազմը:

«Քննչական, օպերատիվ միջոցառումների անցկացման արդյունքում հաստատվել է 14 անձ, որոնք մանակցել են խմբակային ծեծկռտուքին եւ 9 մարդ մասնկացել է անձնակազմից: Եթե դուք տեսել եք նկարը, ռեստորանը մեծ տարածք ունի, մեծ դահլիճներ: Այդ օրը ռեստորանում մոտ 400 հանգստացող կար, այդ թվում ռեստորանի տերերը: Գիժերը՝ ժամը 3-ին նրանք փակում են ռեստորանը և դադարեցնում բոլոր միջոցառումները: Առավոտյան 04:00-ին այցելուներին ասվել էր, որ ռեստորանը փակվում է: Դա էլ հենց եղել է պատճառը և այդ հողի վրա լեզվակռիվ է սկսվել,  որը վերածվել է այցելուների միջև բախման», - Tengrinews.kz-ի փոխանցմամբ՝ ասել է  Սուլեյմենովը։

Պաշտոնական տվյալներով՝ կռվի արդյունքում 4 մարդ դանակի վնասվածքներ է ստացել, նրանցից մեկը մահացել է:

«Այն այցելուները, որոնք գտնվել են այնտեղ, ռեստորանից դուրս են հրվել: Այնուետ նրանք հայտնել են իրենց ընկերներին, ավելի քան 10 մարդ է եկել, որոնք փորձել են մտել ռեստորան: Այդ պատճառով ռեստորանի սեփականատերերի, աշխատակիցների կողմից միջոցներ են ձեռնարկվել: Այդ հողի վրա խմբակային ծեծկռտուք է սկսվել», - հավելել է նա:

Ղազախստանի ՆԳՆ  ներքին և արտաքին հաղորդակցությունների բաժնի տնօրեն Ալմաս Սադուբաևը նշել է, որ մահացածը ծեծկռտուքը սկսվելու պահին ռեստորանում չի եղել, նա եկել է ընկերոջ խնդրանքով՝ կռվին մասնակցելու համար:

Նրա խոսքով հետախուզվողը  ՀՀ քաղաքացի է:

Կարագանդայում խուլիգանական գործողությունների և 23-ամյա տղամարդու սպանության կասկածանքով 8 մարդ ձերբակալվել և կալանավորվել է, կասկածյլաներից մեկը՝ Նարեկ Գուրույանը, հետախուզվում է:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon