Ղարաբաղում զինադադարի ապահովման հարցում Ֆրանսիանոչ մի դեր չունի. Ադրբեջանի ԱԳՆ

Քաղաքական 02.06.2021   08:53   51

Ադրբեջանի ԱԳՆ-ն նշում է 2020 թվականի նոյեմբերին Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո տարածաշրջանում հրադադարի ապահովման եւ պահպանման գործում Ֆրանսիայի որեւէ դերի բացակայությունը:

«Տարածաշրջանում զինադադարն ապահովվում է Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության հիման վրա։ Ռուս խաղաղապահները, որոնք ժամանակավորապես տեղակայվել են Ադրբեջանի տարածքում, փորձում են ապահովել հրադադարի պահպանումը։ Այս հարցում Ֆրանսիայի ոչ մի դերակատարում չկա»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության վարչության պետ Լեյլա Աբդուլլաևան՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը միշտ էլ կողմ է եղել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով ռազմագերիների փոխանակմանը։ «Բայց մենք բազմիցս հայտարարել ենք, որ մենք հայ ռազմագերիներ չունենք։ Ինչ վերաբերում է 2020թ.նոյեմբերի 26 - ին ձերբակալվածներին, ապա նրանք ռազմագերիներ չեն», - ընդգծել է նա:

Աբդուլաեւան հավելել է, որ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ուղիղ երկխոսություն է իրականացվում, այդ թվում՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ՝ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության հիման վրա: «Եվ այս հարցում Ֆրանսիան ոչ մի դերակատարում չունի», - նշել է նա։


 Պիտակներ
         Լեյլա Աբդուլլաևա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb