Ղարաբաղում կողմերը միմյանց են փոխանցել 385 դի․ Զախարովա

Իրադարձային 19.11.2020   14:49   21

Նոյեմբերի 13-ից հայկական եւ ադրբեջանական կողմերը փոխանակել են ղարաբաղյան հակամարտության ընթացքում զոհվածների 385 դիերը: Այս մասին հինգշաբթի ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Ղախարովան:

Նրա խոսքով` նոյեմբերի 13-ից մինչ օրս փոխանցվել է սպանվածների 385 դի: Խոսքը երկու կողմերի զոհերի մասին է:

Զախարովան հայտնել է նաեւ, որ ավելի քան 3 հազար մարդ է վերադարձել Լեռնային Ղարաբաղ. «Նոյեմբերի 14-ից մինչ օրս ավելի քան 3 հազար մարդ է վերադարձել Լեռնային Ղարաբաղ` 3054 մարդ»:


 Պիտակներ
         Զախարովա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb