Ղարաբաղի հողն ԻԳԻԼ-ի բարմալեյների ատամներին հասու չէ. ռուս պատգամավոր

Հրատապ 16.10.2020   19:17   39

Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր, «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ Վիտալի Միլոնովը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ Ստեփանակերտում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումից:

«Այս բարդ օրերին մեր սրտերը մեր եղբայրների հետ են, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հակամարտության զինված լուծումն անթույլատրելի է։ Մենք շատ հուսով ենք, որ Արցախի խաղաղ երկինքը հուսալիորեն պաշտպանված է լինելու ագրեսիայից և ոչ մի թուրքական անօդաչու թռչող սարք այլևս կյանք չի խլելու։ Ղարաբաղի հողը ԻԳԻԼ-ի բարմալեյների ատամներով չէ», – գրել է Միլոնովը։

 



 Պիտակներ
         ԻԳԻԼ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb