Գերմանիայում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի շուրջ 10․000 դեպք

Աշխարհ 07.04.2021   16:49   33

Գերմանիայում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թվաքանակը մեկ օրում ավելացել է 9677-ով, մահացել է 298 մարդ: Այդ մասին հաղորդել է Ռոբերտ Կոխի ինստիտուտը, որը մտնում Է ԳԴՀ-ի առողջապահության նախարարության կառույցի մեջ և երկրում վարում է COVID-19-ի հիվանդացության վիճակագրություն:

Երեկ հաղորդվել էր հիվանդության 6885 և մահվան 90 նոր դեպքերի մասին: Անցյալ տարվա դեկտեմբերին-այս տարվա հունվարին Գերմանիայում մեկ օրում հիվանդացածների թիվը ժամանակ առ ժամանակ գերազանցել է 25 հազարը:

Այժմ ԳԴՀ-ում խոսում են կորոնավիրուսի երրորդ ալիքի մասին, կարանտինային միջոցառումները երկարացվել են մինչև ապրիլի 18-ը: Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալներով՝ համաճարակի սկզբից ի վեր Գերմանիայում կորոնավիրուսով վարակվել է 2 մլն 910 հազար 445 մարդ, մահացել է մոտավորապես 77,4 հազար վարակված


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb