Գերմանիայում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ռեկորդային ցուցանիշ

Աշխարհ 15.10.2020   13:00   30

Գերմանիայում անցած մեկ օրում կորոնավիրուսային դեպքերի թիվը անցել է 341 հազարից՝ ավելանալով ռեկորդային 6638 դեպքով։

Այս մասին փաստում են Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալները։

Մեկ օր առաջ հաղորդվել էր վարակման 5132 նոր դեպքի եւ 43 մահվան ելքի մասին։

Ինստիտուտի տվյալներով՝ Գերմանիայում վերջին մեկ օրում մահացել է COVID-19-ով եւս 33 պացիենտ։

Երկրում համավարակի սկսվելու պահից հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 341 223 դեպք, ապաքինվել է գրեթե 282 հազար մարդ, մահացել 9710 վարակակիր։

Համավարակի սկզբից ի վեր աշխարհում գրանցվել է 38 միլիոնից ավելի հիվանդ, 28 միլիոնն ապաքինվել է, ավելի քան 1 միլիոն պացիենտ մահացել է։



 Պիտակներ
         Գերմանիայում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb