Գերմանիայում հրկիզվել է ՀՀ դեսպանության ծառայողական ավտոմեքենան

Իրադարձային 23.07.2020   13:49   234

Այս գիշեր՝ հուլիսի 23-ին, ժամը 00.12-ին, հրկիզվել  է  Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության ծառայողական ավտոմեքենան: Այս մասին ասվում է ՀՀ դեսպանության ֆեյսբուքի էջում։

Նշվում է, որ ԳԴՀ դաշնային արտաքին քաղաքական գերատեսչությունը, Բեռլինի երկրամասային ոստիկանությունը և ոստիկանության համապատասխան մարմինները պաշտոնապես տեղեկացված են:

Այժմ գերմանացի ոստիկաններն ու փորձագետները կատարում են ծառայողական քննություն՝ դիտարկելով միտումնավոր հրկիզման վարկածը:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb