Գերմանիայում համընդհանուր կարանտինը երկարաձգվել է

Աշխարհ 04.03.2021   17:00   56

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ Գերմանիայում համընդհանուր կարանտինային ռեժիմը երկարաձգել են մինչև մարտի 28-ը, սակայն արդեն մարտի 8-ից տարբեր նահանգների իշխանությունները կարող են առանձին որոշում կայացնել սահմանափակումների մեղմացման մասին՝ կախված համաճարակային իրավիճակից։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

Այսպիսով, այն շրջաններում, որտեղ մեկ շաբաթվա ընթացքում 100 հազար մարդուն բաժին է ընկնում 50 նոր դեպք, կարելի է բացել գրախանութները, ծաղկի խանութները, ավտոդպրոցները, այգեգործական շուկաները։ Եթե հիվանդացության մակարդակն այդ նիշից բարձր լինի, ապա մանրածախ առևտուրը կարելի է կատարել միայն առցանց տարբերակով։

Նախապես գրանցման դեպքում կարելի է այցելել թանգարաններ, պատկերասրահներ, կենդանաբանական և բուսաբանական այգիներ։ Մարտի 22-ից մասամբ կվերաբացվեն ռեստորանները, կինոթատրոնները և մանրածախ առևտրի կենտրոնները։ Մերկելն ընդգծել է, որ դա հնարավոր կլինի այն դեպքում, եթե հիվանդացության ցուցանիշները երկու շաբաթվա ընթացքում նվազեն կամ մնան կայուն։


 Պիտակներ
         Գերմանիայում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb