Գերմանիայում Covid-19-ի դեմ պատվաստված 14 մարդ բրիտանական շտամով է վարակվել
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի հյուսիս-արևմուտքում ծերանոցի 14 բնակիչներ կորոնավիրուսի դեմ Pfizer դեղմիջոցով պատվաստվելուց հետո վարակվել են SARS-CoV-2 բրիտանական շտամով:
«Բելմեի ծերանոցներից մեկում վարակի բռնկում է տեղի ունեցել կորոնավիրուսի բրիտանական B.1.1.7 տարբերակով: Մուտացիան հայտնաբերվել է 14-ի մոտ՝ չնայած հունվարի 25-ին բոլոր բնակիչները ստացել են երկրորդ պատվաստումը», - ասված է հաղորդագրությունում:
Ծերանոցի բոլոր բնակիչները, ինչպես նաև աշխատակիցներն ու նրանց ընտանիքի անդամները կարանտինում են:
Օսնաբրյուկ շրջանի ներկայացուցիչ Բուրխարդ Ռիեպենհոֆի խոսքերով, բոլոր վարակվածների մոտ հիվանդությունը եղել է առանց ախտանիշների կամ թեթև, ինչը, ըստ բժիշկների, կարող է պայմանավորված լինել պատվաստումների ազդեցությամբ:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր