Գերմանիայի ստի թանգարանը

Art News 11.02.2020   22:30   772
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Աշխարհի հարյուրավոր թանգարանների երևի թե 20 տոկոսը տարօրինակ են: Այս շարքում է նաև Գերմանիայի Կյուրից քաղաքում գտնվող ստի թանգարանը: Թանգարանի և ոչ մի նմուշ բնօրինակ չէ, բոլորը կեղծ պատճեններ, կրկնօրինակներ են: Թանգարանի նշանաբանն է «Մի՛ հավատացեք ձեր աչքերին»:

Թանգարանի 10 ցուցասրահներում կարելի է տեսնել վան Գոգի կտրած ականջը, Տիտանիկ նավի ռադիոն, թռչող գորգ-ինքնաթիռ ու անգամ Հիտլերի բեղերը: Իհարկե այս բոլորը կեղծ են: Հենց այս պատճառով էլ կառույցը ստացել է ստի թանգարան անունը:

Թանգարան մուտքի մոտ էլ այցելուներին փոքրիկ սուտ է սպասվում։ Նրանց առաջարկում են բուժիչ խոտաբույսերով լուծույթ խմել, որը հավերժ երիտասարդություն է ապահովում, իսկ իրականում դա ամենասովորական թեյ է։ Թեյի հետ նաև «շատ համեղ» պլաստմասե տորթ են մատուցում։

Ստի թանգարանի տնօրենը Ռայնհարդ Ցաբկան է, ով նախկինում հայտնի նկարիչ է եղել։ Ըստ նրա՝ ճշմարտության ու ստի միջև սահմանը շատ բարակ է, հատկապես, երբ խոսքը արվեստին է վերաբերում։ Հենց այս միտքն էլ նրան ներշնչել է կառուցել ստի թանգարանը։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         անսովոր թանգարաններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon