Գերմանիայի 8 քաղաքացի սխալմամբ ստացել է պատվաստանյութի հնգակի չափաբաժին
Գերմանիայի հյուսիսում գտնվող ծերանոցի 8 աշխատակից սխալմամբ ստացել է կորոնավիրուսի դեմ Pfizer և BioNTech ընկերությունների մշակած պատվաստանյութի հնգակի չափաբաժին։ Այս մասին հայտնում է The Local de-ն։
Դեպքը տեղի է ունեցել Շտրալզունդ քաղաքում։ Հնգակի չափաբաժինը ստացել է 1 տղամարդ և 7 կին՝ 66-82 տարեկան։ Ավելի ուշ նրանցից 4-ի մոտ ի հայտ են եկել գրիպի նշաններ, հսկողության համար նրանց տեղափոխել են հիվանդանոցներ։
НСН-ը գրում է, որ իշխանությունների փոխանցմամբ՝ պատվաստանյութի փորձարկումների ժամանակ կամավորները մեծ դեղաչափեր են ստացել։ Նրանց մոտ ի հայտ են եկել ժամանակավոր և թեթև տեղային ռեակցիաներ, ինչպես նաև գրիպանման երևույթներ։ Ծանր հետևանքներ չեն գրանցվել։
Պիտակներ
Նմանատիպ նյութեր