Գերմանիան պատժամիջոցներով սպառնում է Թուրքիային

Իրադարձային 19.11.2020   15:45   38

Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը պատժամիջոցներով է սպառնացել Թուրքիային։

Մաասը հայտնել է, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցը կքննարկվի դեկտեմբերին կայանալիք ԵՄ անդամ երկրների հերթական գագաթնաժողովին։ Այս մասին գրում է ermenihaber-ը։

«Եթե Թուրքիան Արևելյան Միջերկրականում շարունակի սադրիչ գործողությունները, ապա կսպասեմ ԵՄ-ի դեկտեմբերյան նիստին պատժամիջոցների քննարկմանը»,-ասել է նա։

Նշենք, որ Թուրքիան անտեսելով ԵՄ-ի, Հունաստանի և այլ միջազգային կազմակերպությունների հայտարարությունները, շարունակում է ապօրինի սեյսմիկ հետազոտական և նավթահորատման աշխատանքներ իրականացնել Միջերկրական ծովի արևելյան հատվածում։


 Պիտակներ
         Գերմանիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb