Գերմանիան մտադիր է Covid-19-ի սահմանափակումները երկարաձգել մինչև մարտի 14-ը

Աշխարհ 10.02.2021   17:25   55

«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ կորոնավիրուսի պատճառով սահմանափակիչ միջոցառումները կարող են երկարաձգվել մինչեւ մարտի 14-ը: Այդ մասին հաղորդել է Bild տաբլոիդը՝ վկայակոչելով տարածաշրջանների ղեկավարների հետ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ փետրվարի 10-ի հանդիպումների փաստաթղթի նախագիծը: Ավելի վաղ տաբլոիդը հաղորդել էր, որ Մերկելը ցանկանում է Գերմանիայում լոքդաունը երկարացնել մինչեւ մարտի 1-ը:

Դրա հետ մեկտեղ, տաբլոիդի տեղեկատվությամբ, Մերկելը, ԳԴՀ-ի փոխկանցլեր Օլաֆ Շոլցը, Բավարիայի վարչապետ Մարկուս Զյոդերը եւ Բեռլինի բուրգոմիստր (քաղաքագլուխ) Միխայել Մյուլլերը ցանկանում են վարսավիրանոցները բացել արդեն մարտի 1-ից: Նաեւ հանդիպմանը կքննարկվի մանկապարտեզների եւ դպրոցների բացումը: Ավելի վաղ ԳԴՀ-ի իշխանությունները երկրում կորոնավիրուսի հետ կապված սահմանափակիչ միջոցառումները երկարաձգել էին մինչեւ փետրվարի 14-ը: Գերմանիայում համազգային սահմանափակ լոքդաունը սահմանվել էր անցյալ տարվա նոյեմբերի 2-ին:

Ներկայում փակ են բոլոր հաստատությունները, բացի մթերային խանութներից, ոչ մեծ տնտեսական խանութներից, դեղատներից, օպտիկաներից, բանկերից, թերթի կրպակներից, փոստային բաժանմունքներից, զոոխանութներից, բուժհաստատություններից:

Դպրոցականներն անցել են հեռավար ուսուցման:

Հասարակական տրանսպորտում եւ խանութներում ձեռքով պատրաստված դիմակների կրումն արգելված է:

 


 Պիտակներ
         COVID-19


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb